Login

Thunderbird 24-ը ամբողջովին հայերեն թարգմանությամբ

Mozilla ընկերությունը վերջապես թողարկեց Thunderbird-ի նոր՝ 24-րդ սպասված տարբերակը: Mozilla-ի փոստային այս ծրագրի նոր տարբերակում հայերեն թարգմանությունը թարմացվել է և խմբագրվել: Ինչ վերաբերում է ծրագրային փոփոխություններին, ապա հասանելի են մի շարք նորամուծություններ՝

* այժմ հաղորդագրությունների շղթաները կարող են անտեսվել կամ հսկվել,
* նամակները այժմ կարող են ուղարկվել նաև IDN հասցեների,
* Զրույցի ժամանակ օգտվողի մականունները հիշատակվելիս այժմ ընդգծվում են,
* IRC-ում, երկար հաղորդագրությունները այժմ կուղարկվեն մի քանի մասով:

Ինչպես Firefox-ը, այնպես էլ Thunderbird-ը հասանելի է Windows-ի, Linux-ի և Mac OS-ի համար:

      Ներբեռնել

       Ներբեռնել

       Ներբեռնել

 

Leave a Reply

*