Login

Mozilla Firefox Add-ons (հավելումներ)

Mozilla-ի պաշտոնական կայքում (AMO)  կարող եք գտնել հազարավոր հավելումներ ինչպես Firefox-ի, այնպես էլ Thunderbird-ի և SeaMonkey-ի համար: Հավելումները նոր յուրահատկություններ են ավելացնում և փոխում են ձեր դիտարկիչի աշխատանքը: Այսպիսով՝ կան հազարավոր ճասնապարհներ հարմարեցնելու ձեր աշխատանքը համացանցում: Mozilla-ի հավելումները ստեղծվել են համայնքի հազարավոր անդամների կողմից՝ անհատական ստեղծագործողներից մինչև կորպորացիաներ: Այս կայքում ներկայացված բոլոր հավելումները ստուգվել են Mozilla-ի կողմից: Իհարկե կան նաև հավելումներ, որոնք նշված են որպես փորձնական և դեռ ստուգման փուլում են:

Հավելումների մասին նորություններին կարող եք ծանոթանալ բլոգում, Twitter-ում կամ ֆորումում:

Կարող եք նաև ինքներդ մասնակցել կամ ստեղծել հավելումներ՝ տեսեք, թե ինչպես, իսկ եթե արդեն ունեք հավելումների զարգացման փորձ, ապա կարող եք դառնալ խմբագիր: Ընդգրկվելու մեկ այլ ճանապարհ ևս՝ մասնակցեք կայքի լավարկմանը: Կայքը բաց կոդով է և կարող եք սխալները և ուղղումները ուղարկել Bugzilla.

Այս էջում ներկայացված են Firefox-ի հավելումներ (Add-ons), որոնք թարգմանված են հայերեն: Թարգմանությունների կարող եք մասնակցել նաև դուք՝ գրանցվելով թարգմանությունների կայքում:

Ընդգրկվե՛ք, մասնակցե՛ք, լավարկե՛ք:

Մաղթում ենք հաջողություն:

Leave a Reply

*

Hosting sponsored by armsms.com