Login

Firefox 34, Firefox for Android 34 ԵՎ Thunderbird 31.3…

Մոզիլլան թողարկել է իր հանրահայտ ծրագրերի հերթական տարբերակները: Բջջային վարկածը հասանելի է GooglePlay-ում:

Firefox 34-ում ներդրվել են մի շարք նոր հնարավորություններ, որոնցից առանձնացնենք Firefox Hello ծառայությունը, որը հնարավորություն է տալիս առցանց զանգեր, ինչպես նաև տեսազանգեր կատարել անմիջականորեն Firefox-ից: Ձեզ պարզապես հարկավոր է Firefox Hello ծառայության պատկերակի միջոցով ստանալ վեբ հղում, ուղարկել այն ցանկացած օգտվողի (ընդ որում պարտադիր չէ նրա դիտարկիչը լինի հենց Firefox-ը) և ստանալ զանգը: Հնարավոր է նաև պահպանել կոնտակտների ցանկը:

Եթե ծառայության պատկերակը դեռ չի երևում` հասցեի տողում գրեք about:config, փնտրեք loop.throttled-ը, փոխեք արժեքը false-ի և վերամեկնարկեք Firefox-ը: Պատկերակը կհայտնվի Լրացուցիչ գործիքներ և հնարավորություններ ցանկից:

Նորամուծություններ.

Firefox 34

* Firefox Hello real-time communication client,
* Easily switch themes/personas directly in the Customizing mode,
* Implementation of HTTP/2 (draft14) and ALPN,
* Recover from a locked Firefox process in the “Firefox is already running” dialog on Windows.

Firefox for Android 34

* Mirroring support for Chromecast,
* Added support for Prefer:Safe HTTP header,
* Browser theme refresh,
* Disabled SSLv3.

Ստորև բերված հղումներով կարող եք ներբեռնել նոր տարբերակները.

Ներբեռնել Firefox 34-ը

Ներբեռնել Thunderbird 31-ը

Ներբեռնել Firefox for Android 34-ը

Mozilla.org

Leave a Reply

*

Hosting sponsored by armsms.com