Login



Archive for the ‘Նորություններ’ Category

Հայերենով հասանելի է Mozilla Firefox 10-ը

Firefox-ի նոր տարբերակում առկա են մի շարք նորամուծություններ.

  • Այս նոր տարբերակում Ձեր բոլոր հավելումները կաշխատեն առանց որևէ խնդիրներ առաջացնելու,
  • այժմ Գնալ Հաջորդ էջ կոճակը հայտնվում է, եթե միայն դրա հնարավորությունը կա,
  • կատարվել են շտկումներ WebGL ստանդարտում,
  • այս տարբերակում աջակցվում է CSS3 3D-Transform-ը,
  • ուղղվել է Mac OS X-ի հետ կապված Java-ի տեղադրման խնդիրը…

Ներբեռնել

Թողարկվել է Mozilla Firefox 9-ը

Փոփոխությունները…

* Javascript-ը 30%-ով ավելի արդյունավետ է աշխատում նախորդ տարբերակի համեմատությամբ,

* կատարվել են որոշ ինտերֆեյսային փոփոխություններ,

* բարելավվել է HTML5, MathML և CSS ստանդարտների աջակցումը,

* շտկվել են որոշ նկատելի սխալներ:

Ներբեռնել

Թողարկվել է Firefox 8-ը

Ինչպես պլանավորված էր Firefox 7-ի թողարկումից 6 շաբաթ անց՝ Նոյեմբերի 8-ին թողարկվեց Firefox 8-ը:

  • Նոր տեսք
  • Նոր հնարավորություններ
  • Գերարագագործ

Ներբեռնել՝       FIREFOX 8

 

Firefox 7 վերջնական տարբերակ

Ինչպես սպասվում էր, Սեպտեմբերի 27-ին թողարկվեց Firefox 7 -ի վերջնական տարբերակը , միարժամանակ բոլոր լեզուներով և բոլոր օպերացիոն համակարգերի համար:

Firefox 7-ի հիմնական նվաճումը օգտագործվող հիշողության նվազումն է մինչև 50%:

Այլ բարելավումներ՝

  • Ավելի արագ դիտարկում
  • Էջանիշերի և գաղտնաբառերի փոփոխման դեպքում սինքրոնացումը կատարվում է ակնթարթորեն
  • Անվտանգության շտկումներ և բարելավումներ:

 

Firefox 7 հայերենը կարելի է ներբեռնել Մոզիլլա Ֆաունդեյշնի պածտոնական կայքից՝ http://www.mozilla.org/hy-AM/firefox/

 

 

 

Firefox 5 վերջնական տարբերակ

Ինչպես սպասվում էր, Հուլիսի 21 -ին թողարկվեց Firefox 5 -ի վերջնական տարբերակը , միարժամանակ բոլոր լեզուներով և բոլոր օպերացիոն համակարգերի համար:

Firefox 5-ի հայերենում կատարվել են բազում շտկումներ:

Ներբեռնելու համար այցելեք http://www.mozilla.com/hy-AM/firefox/

Firefox 6 -ի վերջնական տարբերակը կթողարկվի Օգոստոսի 2-ին, սակայն դուք արդեն իսկ կարող եք ներբեռնել բետա տարբերակը և թեսթավորել այն: (Firefox Beta)

Ավելին, դուք կարող եք օգտագործել և օգնել մեզ լավացնել Firefox 6-ին հաջորդող տարբերակը (Firefox Aurora), որը թողարկվելու է Սեպտեմբեր ամսում:

Firefox Beta և Firefox Aurora ն ազատ կարող եք ներբեռնել այստեղից http://www.mozilla.com/hy-AM/firefox/channel/

 

Firefox-ի ապագան` Firefox 5-ը Արդեն Հայերեն

Firefox 5 -ի վերջին beta տարբերակը արդեն հնարավոր է ներբեռնել Հայերեն լեզվով
http://www.mozilla.com/hy-AM/firefox/channel/

Փորձարկիր Firefox-ի վերջին բայց առավել կայուն հնարավորությունները:

Աջ անկյունի “Հետադարձ կապ” կոճակի միջոցով տեղեկացրեք մեզ եթե հայտնաբերել եք որևէ խնդիր և մենք անպայման կշտկենք այն:

Հայերեն լեզվին վերաբերող վրիպակները կարողղ եք ինքնուրույն շտկել կամ առաջարկել ավելի լավ թարգմանության տարբերակ հետևյալ էջում

https://l10n.mozilla.org/narro/narro_project_list.php?l=hy-AM

Տվյալ պահին աշխատանքերը կատարվում են Firefox Aurora -ում:

 

Barcamp Yerevan 2011

2011 , Հունիսի 4-5 Երևանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ BarCamp միջազգային ամենամյա կոնֆերանսը:

#BarCamp11 ում Firefox-ի լոկալիզացման մասին պատմող նյութերը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Firefox 4 դիտարկիչի վերջնական հայերեն տարբերակ

Մարտի 22-ին թողարկվեց Firefox 4 վեբ դիտարկիչի վերջնական կայուն տարբերակը և ինչպես խոստացել էինք առաջին պաշտոնական հայերեն տարբերակը:

Հայերեն տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ էջից՝ http://www.mozilla.com/hy-AM/firefox/

Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա որ Ֆայրֆոքսը ոչ միայն թարգմանվել է այլ այն տեղայնավել է: Դա նշանակում է որ այն դարձել է ավելի հարմարավետ հայ օգտագործողի համար: Օրինակ՝ որպես որոնման համակարգ հայերեն Firefox-ում օգտագործվել է Google-ի հայերեն տարբերակը, որը ինչպես գիտենք հարմարեցված է հայաստանյան տարածաշրջանի և հայ օգտագործողի համար,  բնօրինակում առկա BBC նորությունների շղթային փոխարինել է հայկական news.am գործակալության շղթան:

Հաջորդ տարբերակում նախատեսվում է ներառել Անդրանիկ Մարկոսյանի ստեղծած “Armenian spell checker dictionary” ուղղագրության ստուգիչը հավելումը:

 

Հարգելի հայրենակիցներ, այս տարբերակում դուք երբեմն կհանդիպեք չթարգմանված տեքստերի և միգուցե վրիպակների:

Դուք կարող եք օգնել լավացնել հայերեն դիտարկիչը, մեզ միանալու համար այցելեք այստեղ:

 

Մոզիլլա Հայաստան թիմը շնորհավորում է Հայ ինտերնետ օգտագործողներին առաջին Հայերեն վեբ դիտարկիչ ունենալու կապակցությամբ:

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր աջակցում և քաջալերում են մեր նախագծին:

Հատուկ Շնորհակալություն Արմեն Ջոմբրանո Գասպարյանին ում անմիջական և հետևողական աշխատանքի միջոցով հայերեն պաշտոնական Firefox -ը դարձավ իրականություն:

 

Լավագույն մաղթանքներով՝ Ռոբերտ Սարգսյան

Մոզիլլա Հայաստան Թիմ

The release candidate of Firefox 4 in Armenian

Firefox 4-ի “release candidate” տարբերակը արդեն իրականացվել է: Ներբեռնեք այն այստեղից http://www.mozilla.com/en-US/firefox/all-beta.html

Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի ապա Firefox 4-ի վերջնական տարբերակը կթողարկվի Մարտի 22-ին:

Firefox -ի հաջորդ թողարկումը կընդգրկի Անդրանիկ Մարկոսյանի ստեղծած հայերեն ուղղագրության ստուգիչ (spell checker) հավելումը:

 

Firefox 4 BETA

Դարձեք Firefox 4 BETA -ի փորձարկող, վայելեք ապագայի զննարկիչը այսօր և հայտնեք ձեր կարծիքը:

Ներբեռնել FireFox 4 Beta-ն

Ծանոթացեք Firefox 4 -ի և այն ստեղծողների հետ այստեղ

https://www-trunk.stage.mozilla.com/hy-AM/firefox/4.0b1/firstrun/