Login

Archive for the ‘Նորություններ’ Category

Mozilla-ն թողարկել է Firefox 20-ը…

Հայտնի դիտարկիչի 20-րդ տարբերակը մեզ է ներկայանում մի շարք հաճելի անակնկալներով, ինչպիսիք են՝

* այժմ միևնույն պատուհանում կարող եք օգտագործել Անվտանգ դիտարկումը,

* Firefox-ի բեռնումների կառավարիչը այժմ հասանելի է մի շարք լրացուցիչ հատկություններով,

* ևս մեկ անչափ կարևոր նորամուծություն՝ 20-րդ տարբերակում Firefox-ը կարող է ինքնուրույն փակել կախված կամ ծրագրի աշխատանքը դանդաղեցնող բաղադրիչները (plugins),

* բարելավումներ էջերի բացման, բեռնումների, ծրագիրը փակելու և այլ հատկություններում,

* ինչպես նաև HTML5-ի մի շարք ֆունկցիաների բարելավումներ…

Կարող եք ներբեռնել Firefox 20-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…

Ներբեռնել

Ներբեռնել

Ներբեռնել

Mozilla Firefox 19

Firefox-ի 19-րդ տարբերակում տեղ են գտել մի շարք փոփոխություններ, ինչպես օրինակ ներդրվել է PDF-ի բացման գործիք, արագացվել է ծրագրի բացումը, մի շարք նորամուծություններ են կատարվել CSS և HTML5-ի համար։

Ներբեռնել

Ներբեռնել

Ներբեռնել

Firefox 18

Mozilla-ն թողարկել է Firefox 18-ը, որը տարվա առաջին թարմացումն է և իր մեջ ներառում է կարևոր նորամուծություններ և բարելավումներ…

* JavaScript-ի արտադրողականության բարձրացում IonMonkey կազմարկիչի միջոցով,

* Retina Display-ի աջակցում OS X 10.7 և ավելի նորի համար,

* WebRTC-ի նախնական աջակցում,

* HTML-ի մասշտաբավորման նոր ալգորիթմի շնորհիվ բարելավվել է նկարների ցուցադրման որակը,

* անցումը ներդիրների միջև էլ ավելի է արագացել,

* ավելացվել է DOM-ի նոր հատկություն՝ window.devicePixelRatio,

* արագացվել է ծրագրի մեկնարկումը…

Ներբեռնել Firefox 18-ի հայերեն տարբերակը Windows-ի, Linux-ի և Mac OS-ի համար…

Ներբեռնել

Ներբեռնել

Ներբեռնել

Հասանելի է Firefox-ի 16-րդ թարմացումը…

Mozilla-ի պաշտոնական կայքում ներկայացվել է  Firefox-ի 16-րդ տարբերակը (16.0.2)։ Այս թարմացման մեջ կատարվել են մի շարք շտկումներ և ավելացվել են  նոր գործիքներ…

* այժմ հասանելի է դարձել web app support-ը (Windows/Mac/Linux),

* Mac OS X տարբերակի համար հավելվել է VoiceOver-ի աջակցում,

* շտկումներ են կատարվել JavaScript-ի արտադրողականության հենքում և այլն։

Ինչպես միշտ կարող եք ներբեռնել Firefox 16-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…

  Ներբեռնել

   Ներբեռնել

   Ներբեռնել

MozCampEU2012

Սեպտեմբերի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ MozCampEU2012-ը:
Այս ուշագրավ հավաքին Հայաստանից մասնակցեցին Mozilla-Հայաստան թիմի երկու կամավորներ՝ Հրանտ Օհանյանը և Ալեքսեյ Չալաբյան:
Բազմաթիվ երկրներից մեկ վայրում էին հավաքվել Mozilla գլոբալ համայնքի շուրջ 200 կամավորներ, ինչպես նաև ընկերության բազմաթիվ աշխատակիցներ:

Այս անգամ կարգախոս էր ընտրվել Mobilize Mozilla! սկզբունքը: Երկօրյա հանդիպումների ժամանակ քննարկվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր՝ Firefox-ի, Thunderbird-ի և Firefox-ի բջջային տարբերակների զարգացման հետագա պլանների և մտահաղացումների վերաբերյալ: Մասնավորապես, բոլորիս ուշադրության կենտրոնում էր Mozilla-ի բջջային օպերացիոն նոր համակարգը՝ Boot 2 Gecko-ն:

Երկօրյա ուշագրավ այս հավաքը պարբերաբար է կազմակերպվում: Հույս ունենք, որ հաջորդ տարի Հայաստանը այս հավաքին կմասնակցի ավելի ներկայացուցչական կազմով: Այդ իսկ նպատակով հայցում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը Mozilla-ի ծրագրերի և հատկապես Firefox-ի հայերեն թարգմանության աշխատանքներին:

Ընդգրկվե՛ք Մոզիլլա-Հայաստան թիմում, միացե՛ք հայերեն թարգմանության աշխատանքներին… 

Միացի՛ր Firefox 14-ի հայերեն թարգմանության աշխատանքներին

Ու՛շադրություն …

Հուլիսի 17-ին Mozilla ընկերությունը պլանավորում է թողարկել Firefox 14-ի հայերեն տարբերակը։ Մինչ դա, Mozilla-ի հայկական համայնքը պետք է ավարտի Firefox-ի հայերեն թարգմանությունը։ Ուստի, անգլերեն և հայերեն լեզուներին տիրապետող բոլոր անձանց հրավիրում ենք մասնակցելու Firefox 14-ի հայերեն թարգմանության աշխատանքներին:

Պարզապես սեղմեք այս հղման վրա, գրանցվեք և մասնակցեք թարգմանության աշխատանքներին ….

Մոզիլլա-Հայաստան թիմը հայ օգտվողներին է ներկայացնում Firefox 13-ը…

Արդեն այսօրվանից հայ օգտվողների համար հասանելի է Firefox 13-ը, որում ավելացվել են մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում՝

* Այժմ նոր էջ բացելիս օգտվողները կտեսնեն իրենց առավել շատ այցելած վեբ կայքերը,
* զգալիորեն բարձրացվել է ծրագրի արտադրողականությունը կապված JavaScript-ի հետ,
* այժմ մեկնարկային էջից կարող եք արագորեն մուտք ստանալ էջանիշներին, պատմությանը, կարգավորումներին և այլն,
* խորապատկերում վերականգնված էջերը այլևս չեն բացվի ըստ հիմնական կարգավորման՝ արագացնելով ծրագրի բացումը,
* այլ կարևոր թարմացումներ։

Ներբեռնել Firefox 13-ի հայերեն տարբերակը…

Հայ օգտվողներին ենք ներկայացնում Firefox 12-ը ….

Firefox 12-ը արդեն հասանելի է բեռնումների համար։ Ինչպես միշտ ծրագրի նոր տարբերակը մեզ է ներկայացվում մի շարք կարևոր նորամուծություններով, որոնցից են՝

* այժմ Firefox-ի թարմացումը կարող է կատարվել առանց հարցման,
* բեռնման վեբ հղումը պատճենելիս միանգամից կսկսվի նրա բեռնումը,
* Firefox 12-ում թարմացվել են մուլտիմեդիայի կառավարման բաղադրիչները, այդ թվում և HTML5-ի համար,
* ավելացվել է CSS column-fil-ի աջակցումը,
* «Գտնել էջում» (Ctrl + F) հնարավորությունում այժմ ավելացվել է որոնման արդյունքերի կենտրոնացում,
* վեբ էջի կոդի աղբյուրը դիտելիս այժմ ավելացվել է տողերի համարակալումը։

Ներբեռնել Firefox 12-ի հայերեն տարբերակը…

Արդեն հասանելի է Հայերեն Firefox 11-ը…

Firefox-ի նոր տարբերակում իրականացվել են օգտվողների հարմարավետությանը նպաստող մի շարք նորամուծություններ, որոնցից են՝

  • այժմ Firefox-ը կարող է ներմուծել Ձեր Էջանիշները, պատմությունը Google Chrome-ից,
  • եթե Դուք միացրած պահեք Սինք հնարավորությունը, ապա միանգամից մի քանի համակարգիչներից կկարողանաք մուտք ունենալ Ձեր հաշվեկշռին,
  • ավելացվել է CSS text-size-adjust property հատկությունը,
  • բարելավվել է ծրագրի աշխատանքը, ավելացվել են բազմաթիվ գործիքներ վեբ ծրագրավորողների համար,
  • այլ փոփոխություներ…

Ներբեռնել Հայերեն Firefox 11-ը…

Հայերենով հասանելի է Mozilla Firefox 10-ը

Firefox-ի նոր տարբերակում առկա են մի շարք նորամուծություններ.

  • Այս նոր տարբերակում Ձեր բոլոր հավելումները կաշխատեն առանց որևէ խնդիրներ առաջացնելու,
  • այժմ Գնալ Հաջորդ էջ կոճակը հայտնվում է, եթե միայն դրա հնարավորությունը կա,
  • կատարվել են շտկումներ WebGL ստանդարտում,
  • այս տարբերակում աջակցվում է CSS3 3D-Transform-ը,
  • ուղղվել է Mac OS X-ի հետ կապված Java-ի տեղադրման խնդիրը…

Ներբեռնել