Author Archive
Հայ օգտվողներին ենք ներկայացնում Firefox 12-ը ….
Firefox 12-ը արդեն հասանելի է բեռնումների համար։ Ինչպես միշտ ծրագրի նոր տարբերակը մեզ է ներկայացվում մի շարք կարևոր նորամուծություններով, որոնցից են՝
* այժմ Firefox-ի թարմացումը կարող է կատարվել առանց հարցման,
* բեռնման վեբ հղումը պատճենելիս միանգամից կսկսվի նրա բեռնումը,
* Firefox 12-ում թարմացվել են մուլտիմեդիայի կառավարման բաղադրիչները, այդ թվում և HTML5-ի համար,
* ավելացվել է CSS column-fil-ի աջակցումը,
* «Գտնել էջում» (Ctrl + F) հնարավորությունում այժմ ավելացվել է որոնման արդյունքերի կենտրոնացում,
* վեբ էջի կոդի աղբյուրը դիտելիս այժմ ավելացվել է տողերի համարակալումը։
Ներբեռնել Firefox 12-ի հայերեն տարբերակը…
Արդեն հասանելի է Հայերեն Firefox 11-ը…
Firefox-ի նոր տարբերակում իրականացվել են օգտվողների հարմարավետությանը նպաստող մի շարք նորամուծություններ, որոնցից են՝
- այժմ Firefox-ը կարող է ներմուծել Ձեր Էջանիշները, պատմությունը Google Chrome-ից,
- եթե Դուք միացրած պահեք Սինք հնարավորությունը, ապա միանգամից մի քանի համակարգիչներից կկարողանաք մուտք ունենալ Ձեր հաշվեկշռին,
- ավելացվել է CSS text-size-adjust property հատկությունը,
- բարելավվել է ծրագրի աշխատանքը, ավելացվել են բազմաթիվ գործիքներ վեբ ծրագրավորողների համար,
- այլ փոփոխություներ…
Ներբեռնել Հայերեն Firefox 11-ը…
Հայերենով հասանելի է Mozilla Firefox 10-ը
Firefox-ի նոր տարբերակում առկա են մի շարք նորամուծություններ.
- Այս նոր տարբերակում Ձեր բոլոր հավելումները կաշխատեն առանց որևէ խնդիրներ առաջացնելու,
- այժմ Գնալ Հաջորդ էջ կոճակը հայտնվում է, եթե միայն դրա հնարավորությունը կա,
- կատարվել են շտկումներ WebGL ստանդարտում,
- այս տարբերակում աջակցվում է CSS3 3D-Transform-ը,
- ուղղվել է Mac OS X-ի հետ կապված Java-ի տեղադրման խնդիրը…
Flagfox – Firefox-ի հավելում, ամբողջությամբ Հայերեն…
Menu Editor – Firefox-ի հավելում, ամբողջությամբ Հայերեն…
Թողարկվել է Mozilla Firefox 9-ը
Փոփոխությունները…
* Javascript-ը 30%-ով ավելի արդյունավետ է աշխատում նախորդ տարբերակի համեմատությամբ,
* կատարվել են որոշ ինտերֆեյսային փոփոխություններ,
* բարելավվել է HTML5, MathML և CSS ստանդարտների աջակցումը,
* շտկվել են որոշ նկատելի սխալներ:












