Հայ օգտվողներին ենք ներկայացնում Firefox 12-ը ….
Firefox 12-ը արդեն հասանելի է բեռնումների համար։ Ինչպես միշտ ծրագրի նոր տարբերակը մեզ է ներկայացվում մի շարք կարևոր նորամուծություններով, որոնցից են՝
* այժմ Firefox-ի թարմացումը կարող է կատարվել առանց հարցման,
* բեռնման վեբ հղումը պատճենելիս միանգամից կսկսվի նրա բեռնումը,
* Firefox 12-ում թարմացվել են մուլտիմեդիայի կառավարման բաղադրիչները, այդ թվում և HTML5-ի համար,
* ավելացվել է CSS column-fil-ի աջակցումը,
* «Գտնել էջում» (Ctrl + F) հնարավորությունում այժմ ավելացվել է որոնման արդյունքերի կենտրոնացում,
* վեբ էջի կոդի աղբյուրը դիտելիս այժմ ավելացվել է տողերի համարակալումը։












