Login

Թողարկվել է Firefox 24-ը. Հայերեն թարգմանությունը պատրաստ է 100%-ով…

   Mozilla ընկերությունը թողարկել է Firefox 24-ը: Նոր տարբերակը կարևորենք առավելապես այն հանգամանքով, որ վերջապես Firefox-ի հայերեն թարգմանությունը պատրաստ է 100%-ով: Հայերեն թարգմանությունը Mozilla-Հայաստան համայնքի ջանքերով ոչ միայն հասցվել է ավարտին, այլև այս ընթացքում հայերեն թարգմանության մեջ կատարվել են կարևոր ուղղումներ, շտկումներ և խմբագրումներ: Բացի դա` աշխատանքներ են կատարվել Mozilla-ի պաշտոնական կայքի բովանդակային որոշ էջերի հայերեն թարգմանության ուղղությամբ, այնպես որ այժմ Mozilla-ի կայքի մի շարք կարևոր բովանդակային էջեր հայ օգտվողներին հասանելի են հայերեն լեզվով: Միաժամանակ նշենք նաև, որ շարունակվում են Firefox-ի բջջային վարկածի՝ Firefox for Android-ի հայերեն թարգմանության աշխատանքները, մանրամասները՝ Միացի՛ր էջում…

Firefox 24-ի նորամուծությունները՝

* Mac OS X 10.7-ի և ավելի բարձր տարբերակի համար հավելվել է scrollbar-ի նոր ոճ,

* հավելվել է Փակել ներդիրները աջից հնարավորությունը,

* այժմ հնարավոր է բացել Զրույցը սոցիալական ցանցում նոր պատուհանում՝ վահանակը պարզապես տեղափոխելու միջոցով,

* լավարկվել է աշխատանքը գամված ներդիրների հետ,

* բարձրացվել է նոր ներդիր էջ բացելու արագագործությունը,

* այլ շտկումներ և ուղղումներ:

Կարող եք ներբեռնել Firefox 24-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…

Ներբեռնել

Ներբեռնել                                                                                                                                              

Ներբեռնել

Mozilla.org

Leave a Reply

*