Միացի՛ր
Ընդգրկվիր Մոզիլլայի մեր թիմում, միացիր հայերեն թարգմանության աշխատանքներին
Անգլերեն և հայերեն լեզուներին տիրապետող յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել թարգմանության աշխատանքներին:
Անհրաժեշտ չէ ունենալ տեխնիկական գիտելիքներ, թարգմանությունները կատարվում են հետևյալ վեբ էջում:
http://mozilla.locamotion.org/hy_AM/firefox/
Գրանցվեք և ունեցեք ձեր ներդրումը Հայաֆիկացման գործում:
Եղեք կապի մեջ ֆեյսբուք խմբի միջոցով:
Ընդգրկվիր Մոզիլլայի Միջազգային Համայնքում
Մենք գլոբալ համայնք ենք.միասին աշխատելով ինտերնետը դարձնենք ավելի հարմարավետ բոլորի համար:
Այսպիսով դուք ցանկանում ե՞ք օգնել: Հրաշալի է!
Պարտադիր չէ որ դուք լինեք C++ -ի մասնագետ (կամ նույնիսկ իմանալ թե ինչ է այն նշանակում !) և դուք ստիպված չեք լինի ծախսել շատ ժամանակ:
Ընդգրկվելու հեշտ ուղղիներ
- Տեղեկացրու քո ընտանիքի անդամներին, ընկերներին և գործընկերներին Մոզիլլայի ապրանքների մասին
- Օգնիր ուրիշներին մեր հաղորդագրությունների էջերում և սպասարկման ֆորումներում
- Միացիր մեր համայնքի մարքետինգային խմբին և օգնիր զանգվածային լրատվական քարոզարշավին
- Մի մոռացիր ուղարկել վթարային տվյալներ ծրագրավորողների խմբին
- Տեղեկացրու այն կայքերին, որոնք լավ չեն աշխատում Մոզիլլայի ապրանքներով
- Կատարիր հանգանակություն Մոզիլլայի ֆոնդին
Տեխնիկական ուղղվածություն ունեցողների համար
- Միացիր որակի ապահովման խմբին և տեղեկացրու հայտնաբերած սխալների և խնդիրների մասին, որոնք անհրաժեշտ է շտկել
- Օգնիր գրել կամ խմբագրել թղթաբանություն ծրագրավորողների համար
- Օգնիրգրելկամխմբագրել թղթաբանությունօգտագործողների համար
- Հանգանակիր Ֆայրֆոքսի հարուստ էկոհամակարգին` ստեղծելով Հավելում













Հարգելիներս, շնորհակալ եմ և շնորհավրւմ եմ ձեզ ու հայերիս վերջապես սառույցը կոտրվում է։ Տեսնում ենք ազգանվեր և պրոֆեսիոնալ մոտեցում։ Իսկ մեզձ՝ ՅՈՒՆԻՔՍ-օգտագործողներիս երբ կուրախացնե՞ք։
Հարգելի Մարտիրոսյան
Հայերեն Firefox 4-ը Linux տիպի օպերացիոն համակարգերի ինչպես նաև Mac համակարգերի համար իրականացված է, հղումները ավելացվել են այօր այս էջում http://www.mozilla.am/download
Շնորհակալություն Ձեզ կարևոր աշխատանքի համար
Բարև ձեզ,շատ ուրախ եմ հայամետ նախաձեռնության համար:Եթերից անմիջապես հետո մուտք գործեցի նորաստեղծ էջեր և մի քանի րոպեի ընթացքում մի քանի տասնյակ տառասխալ նկատեցի:Ուրախ կլինեի համագործակցել,եթե ձեզ հետաքրքրի գերազանց հայերենի և համեստ համակարգչային իմացությամբ աշխատակիցը:Հարգանքներով`Ա.Հ.Հ :
Հաևգելիներս ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Ձեզ, դուք ազգանվեր գործեք անում, այլ ոչ թե խոսում, ինչպես ոմանք…Հուսամ կգտնեք աջակիցներ և հովանավորների Ձեր գործի զարգացման համար:
Սխալների համար չմտածեք, կմիանամ Ձեզ կուղենք…հարգանքներով` Ա.Կ.