Mozilla Firefox 21 – հայերեն թարգմանությունը թարմացվել է
Firefox 21-ը մեզ է ներկայանում հերթական նորամուծություններով և փոփոխություններով: Նաև թարմացվել և խմբագրվել է Firefox-ի հայերեն թարգմանությունը, ընդ որում հայերեն թարգմանության աշխատանքները այժմ տեղափոխվել են Pootle համակարգ, որը ապահովում է աշխատանքի առավել բարձր արդյունավետություն և ապահովություն: Մանրամասները՝ Միացի՛ր բաժնում:
* այժմ Social API-ին աջակցում է նաև մի քանի հաշիվներ,
* անհրաժեշտության դեպքում Firefox-ը կառաջարկի բարելավել ծրագրի բացման ժամանակը,
* ծրագրի այս տարբերակում նախնական ներդրվել է Firefox Health Report-ը,
* կատարվել են գրաֆիկայի արտադրողականությանը վերաբերող բարելավումներ,
* հավելվել է <main> բաղադրիչի աջակցումը և scoped stylesheets գործիքը (HTML5),
* կատարվել են անվտանգության ապահովման շտկումներ…
Կարող եք ներբեռնել Firefox 20-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…
Mozilla-ն թողարկել է Firefox 20-ը…
Հայտնի դիտարկիչի 20-րդ տարբերակը մեզ է ներկայանում մի շարք հաճելի անակնկալներով, ինչպիսիք են՝
* այժմ միևնույն պատուհանում կարող եք օգտագործել Անվտանգ դիտարկումը,
* Firefox-ի բեռնումների կառավարիչը այժմ հասանելի է մի շարք լրացուցիչ հատկություններով,
* ևս մեկ անչափ կարևոր նորամուծություն՝ 20-րդ տարբերակում Firefox-ը կարող է ինքնուրույն փակել կախված կամ ծրագրի աշխատանքը դանդաղեցնող բաղադրիչները (plugins),
* բարելավումներ էջերի բացման, բեռնումների, ծրագիրը փակելու և այլ հատկություններում,
* ինչպես նաև HTML5-ի մի շարք ֆունկցիաների բարելավումներ…
Կարող եք ներբեռնել Firefox 20-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…
Firefox 18
Mozilla-ն թողարկել է Firefox 18-ը, որը տարվա առաջին թարմացումն է և իր մեջ ներառում է կարևոր նորամուծություններ և բարելավումներ…
* JavaScript-ի արտադրողականության բարձրացում IonMonkey կազմարկիչի միջոցով,
* Retina Display-ի աջակցում OS X 10.7 և ավելի նորի համար,
* WebRTC-ի նախնական աջակցում,
* HTML-ի մասշտաբավորման նոր ալգորիթմի շնորհիվ բարելավվել է նկարների ցուցադրման որակը,
* անցումը ներդիրների միջև էլ ավելի է արագացել,
* ավելացվել է DOM-ի նոր հատկություն՝ window.devicePixelRatio,
* արագացվել է ծրագրի մեկնարկումը…
Ներբեռնել Firefox 18-ի հայերեն տարբերակը Windows-ի, Linux-ի և Mac OS-ի համար…
Հասանելի է Firefox-ի 16-րդ թարմացումը…
Mozilla-ի պաշտոնական կայքում ներկայացվել է Firefox-ի 16-րդ տարբերակը (16.0.2)։ Այս թարմացման մեջ կատարվել են մի շարք շտկումներ և ավելացվել են նոր գործիքներ…
* այժմ հասանելի է դարձել web app support-ը (Windows/Mac/Linux),
* Mac OS X տարբերակի համար հավելվել է VoiceOver-ի աջակցում,
* շտկումներ են կատարվել JavaScript-ի արտադրողականության հենքում և այլն։
Ինչպես միշտ կարող եք ներբեռնել Firefox 16-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…
MozCampEU2012
Սեպտեմբերի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ MozCampEU2012-ը:
Այս ուշագրավ հավաքին Հայաստանից մասնակցեցին Mozilla-Հայաստան թիմի երկու կամավորներ՝ Հրանտ Օհանյանը և Ալեքսեյ Չալաբյան:
Բազմաթիվ երկրներից մեկ վայրում էին հավաքվել Mozilla գլոբալ համայնքի շուրջ 200 կամավորներ, ինչպես նաև ընկերության բազմաթիվ աշխատակիցներ:
Այս անգամ կարգախոս էր ընտրվել Mobilize Mozilla! սկզբունքը: Երկօրյա հանդիպումների ժամանակ քննարկվեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր՝ Firefox-ի, Thunderbird-ի և Firefox-ի բջջային տարբերակների զարգացման հետագա պլանների և մտահաղացումների վերաբերյալ: Մասնավորապես, բոլորիս ուշադրության կենտրոնում էր Mozilla-ի բջջային օպերացիոն նոր համակարգը՝ Boot 2 Gecko-ն:
Երկօրյա ուշագրավ այս հավաքը պարբերաբար է կազմակերպվում: Հույս ունենք, որ հաջորդ տարի Հայաստանը այս հավաքին կմասնակցի ավելի ներկայացուցչական կազմով: Այդ իսկ նպատակով հայցում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը Mozilla-ի ծրագրերի և հատկապես Firefox-ի հայերեն թարգմանության աշխատանքներին:
Ընդգրկվե՛ք Մոզիլլա-Հայաստան թիմում, միացե՛ք հայերեն թարգմանության աշխատանքներին…
Mozilla Firefox 15
Ահա և Mozilla Firefox 15-ը։ Ինչպես միշտ, այս թողարկման ժամանակ էլ Mozilla ընկերությունը իրագործել է մի շարք նորամուծություներ.
* աննկատ թարմացումներ խորապատկերում,
* SPDY v3 ցանցային արձանագրության աջակցում,
* WebGL բարելավումներ,
* բարելավվել է հավելումների կողմից օգտագործվող հիշողությունը և այլն։
Ինչպես միշտ, կարող եք ներբեռնել Firefox 15-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…
Ահա և Firefox 14-ը…
Հայ օգտվողներին ենք Firefox 14-ը, որը մեզ է ներկայանում մի շարք հետաքրքիր փոփոխություններով… Կսպասենք Ձեր արձագանքներին…
* որոնումը Google-ի միջոցով այժմ օգտագործում է HTTPS,
* իրագործվել է Ամբողջ էկրանով հնարավորությունը Mac OS X-ի համար,
* պլագինները այժմ կարող են կարգավորվել միայն բացումից հետո (պահանջում է about:config change),
* հասցեի տողում վեբ հղումը գրելիս այն կարող է ինքնալրացվել, և այլն…
Կարող եք ներբեռնել Firefox 14-ի հայերեն տարբերակը ինչպես Windows-ի, այնպես էլ Linux և Mac OS-ի համար…
Միացի՛ր Firefox 14-ի հայերեն թարգմանության աշխատանքներին
Ու՛շադրություն …
Հուլիսի 17-ին Mozilla ընկերությունը պլանավորում է թողարկել Firefox 14-ի հայերեն տարբերակը։ Մինչ դա, Mozilla-ի հայկական համայնքը պետք է ավարտի Firefox-ի հայերեն թարգմանությունը։ Ուստի, անգլերեն և հայերեն լեզուներին տիրապետող բոլոր անձանց հրավիրում ենք մասնակցելու Firefox 14-ի հայերեն թարգմանության աշխատանքներին:
Պարզապես սեղմեք այս հղման վրա, գրանցվեք և մասնակցեք թարգմանության աշխատանքներին ….
Մոզիլլա-Հայաստան թիմը հայ օգտվողներին է ներկայացնում Firefox 13-ը…
Արդեն այսօրվանից հայ օգտվողների համար հասանելի է Firefox 13-ը, որում ավելացվել են մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում՝
* Այժմ նոր էջ բացելիս օգտվողները կտեսնեն իրենց առավել շատ այցելած վեբ կայքերը,
* զգալիորեն բարձրացվել է ծրագրի արտադրողականությունը կապված JavaScript-ի հետ,
* այժմ մեկնարկային էջից կարող եք արագորեն մուտք ստանալ էջանիշներին, պատմությանը, կարգավորումներին և այլն,
* խորապատկերում վերականգնված էջերը այլևս չեն բացվի ըստ հիմնական կարգավորման՝ արագացնելով ծրագրի բացումը,
* այլ կարևոր թարմացումներ։


















